Քրիստոսը տառապեց և մահացավ` մեզ ազատելու ներկայիս չարից
Gospel Translations Armenianյից՝ ազատ հանրագիտարանից
By John Piper
About The Death of Christ
Part of the series Taste & See
Translation by Nanar Aleksanyan
You can help us improve by reviewing this translation for accuracy. Learn more (English).
Գաղատացիս 1:4
[Նա] իր անձը տուեց մեր մեղքերի համար, որպէսզի մեզ փրկի ներկայ այս չար աշխարհից ըստ Աստծու եւ մեր Հօր կամքի:
Մինչ ի մահ կամ մինչև Քրիստոսի վերադարձը` իր արքայությունը հաստատելու, մենք ապրում ենք «ներկայ այս չար աշխարհում»: Այդ պատճառով, երբ Աստվածաշունչը ասում է, որ Քրիստոսը իր անձը տվեց «որպէսզի մեզ փրկի ներկայ այս չար աշխարհից», դա չի նշանակում, որ նա մեզ կվերցնի այս աշխարհից, այլ որ նա մեզ կփրկի դրա մեջ գտնվող չարի իշխանությունից: Հիսուսը մեզ համար աղոթեց այսպես. «Այս աղաչում եմ ոչ թէ նրա համար, որ նրանց վերացնես աշխարհից, այլ որպէսզի նրանց պահես չարից»։(Հովհաննես17:15)
Պատճառը, որ Հիսուսը աղոթում է «չարից" փրկելու համար, այն է որ «ներկայ այս չար աշխարհը» այն աշխարհն է, որտեղՍատանան խաբելու և քանդելու ազատություն է տալիս: Աստվածաշունչն ասում է. «Ամբողջ աշխարհը չարի մէջ է>> (1 Հովհ. 5:19)։ Այս «չարը» կոչվում է «այս աշխարհի աստվածը», և նրա հիմնական նպատակը մարդկանց կուրացնելն է, որպեսզի նրանք չճանաչեն ճշմարտությունը: «Այդ անհաւատների մտքերը այս աշխարհի աստուածը կուրացրեց, որպէսզի նրանց մէջ չծագի Քրիստոսի Աւետարանի փառքի լոյսը» (2 Կորնթացիս 4:4)։
Մինչև մեր խավարած հոգևոր վիճակից արթնանալը մենք ապրում ենք «ներկա այս չար աշխարհ»-ի և դրա իշխանի հետ ներդաշնակության մեջ: «Որոնցում մի ժամանակ ընթանում էիք ըստ այս աշխարհի սովորութեան՝ հնազանդուելով օդում տիրող իշխանի այն ոգուն, որ այժմ ներգործում է ապստամբող մարդկանց մէջ» (Եփեսացիների 2:2): Չիմանալով այդ մասին` մենք սատանայի սպասավորներն էինք: Այն ինչ ազատություն էր թվում` ստրկություն էր: Աստվածաշունչն ուղղակիորեն խոսում է 21-րդ դարի քմահաճույքների, զվարճանքների և կրքերի մասին, երբ ասում է. «Սրանց ազատութիւն են խոստանում, մինչ իրենք ծառայ են ապականութեանը: քանի որ մարդ ինչից որ յաղթւում է, նրան էլ ծառայ է»(2 Պետրոս 2:19):
Ազատության բարձրաձայն աղաղակը Աստվածաշնչի մեջ հետևյալն է. «Եւ այս աշխարհի կերպարանքով մի՛ կերպարանուէք, այլ նորոգուեցէ՛ք ձեր մտքի նորոգութեամբ» (Հռովմ. 12:2): Այլ խոսքերով` եղե'ք ազատ: Մի խաբվե'ք այս աշխարհի գուրուներով: Նրանք այսօր այստեղ են, իսկ վաղը կգնան: Մեկ ստրկացնող քմահաճյուքի հետևում է մեկ ուրիշը: Երեսուն տարի հետո այսօրվա դաջվածքները ազատության նշաններ չեն լինի, այլ` անհամապատասխանության անջնջելի հիշեցումներ:
Այս աշխարհի իմաստությունը հիմարություն է հավերժության առաջ: «Թող ոչ ոք ինքն իրեն չխաբի։ Եթէ ձեզնից մէկը կարծում է, թէ ինքը իմաստուն է այս աշխարհում, յիմար թող լինի, որպէսզի իմաստուն դառնայ. որովհետեւ այս աշխարհի իմաստութիւնը յիմարութիւն է Աստծու առաջ... Որովհետեւ կորստեան մատնուածների համար խաչի քարոզութիւնը յիմարութիւն է» (1 Կորնթացիս 3:17-18; 1:18): Ի՞նչն է ուրեմն Աստծո իմաստությունն այս աշխարում: Դա Հիսուս Քրիստոսի մեծ ազատագրող մահն է: Հիսուսի առաջին հետևորդներն ասացին. «մենք քարոզում ենք խաչուած Քրիստոսին՝... Աստծու զօրութիւնն ու Աստծու իմաստութիւնն» (1 Կորնթացիս 1:23):
Երբ Քրիստոսը խաչը բարձրացավ, նա միլիոնավոր գերիների ազատ արձակեց: Նա բացահայտեց սատանայի խաբեությունը և քանդեց նրա իշխանությունը: Ահա, թե ինչը նա ի նկատի ուներ իր խաչելության նախօրեին, երբ ասաց. «Հիմա՛ է, որ այս աշխարհի իշխանը դուրս կը նետուի» (Հովհ. 12:31)։ Մի' հետևեք պարտված թշնամուն: Հետևե'ք Քրիստոսին: Դա թանկ արժե: Դուք աքսորված կլինեք այս աշխարհում: Բայց դուք ազատ կլինեք: